Հասան Ռոհանին սեպտեմբերին կայցելի Ռուսաստան
International newsԻրանի Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին սեպտեմբերի վերջին պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում' մասնակցելու Աստրախանում անցկացվելիք Կասպյան 4-րդ գագաթաժողովին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, սեպտեմբերին Ռուսաստանում առաջին անգամ կանցկացվի «Կասպյան հնգյակ»-ի պետությունների' Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ռուսաստանի ղեկավարների մասնակցությամբ գագաթաժողով: Գագաթաժողովի կարեւորագույն ուղղվածություններից մեկը պետք է լինի վերոնշյալ հինգ երկրների մասնակցությամբ Աստրախանում ստեղծվելիք արդյունաբերական տնտեսական գոտին: