Life.panorama.am-ը գրում է․
Գերմանիայում Ամանորյա գիշերը երիտասարդ զույգերը պատուհանից կրակում են: Որքան զույգը շատ կրակի, այնքան նրանց զգացմունքներն ամուր կլինեն: Նրանք 00:00-ից մի քանի րոպե առաջ բարձրանում են աթոռների վրա և հենց այդ ժամին թռչում աթոռից, իսկ ձեռքներին էլ մետաղադրամ են պահում, որպեսզի տարին լինի շահավետ: Իսկ հաջողություն և երջանկություն կլինի նրանց համար, եթե աշնան մեղրի մեջ պահված գազար ուտեն:
Գերմանիայում կարծում են, որ Նոր տարուն Սանտա Կլաուսը հայտնվում է էշով: Երեխաները քնելուց առաջ ափսեներ են դնում նվերների համար, որոնք պետք է բերի Սանտա Կլաուսը, իսկ կոշիկների մեջ` էշի համար խոտ:
Իռլանդիայում Նոր Տարվա նախօրեին դռները բաց են թողնում:
Ով ցանկանա կարող է մտնել այնտեղ և նա ցանկալի հյուր է համարվում: Իռլանդացի կանայք հատուկ թխում են «seed cake» կոչվող թխվածքաբլիթները տան յուրաքանչյուր անդամի համար: Նրանք 3 պուդինգ են պատրաստում` մեկը Սուրբ ծննդյան համար, մյուսը` Նոր տարվա, երրորդը` Խաչելության օրվա:
Կոլումբիայում պատրաստում են տիկինկներ, որոնք խորհրդանշում են անցյալ տարին, և հեռու են նետում դրանք:
լ
Կոլումբիայում Նոր տարին վերածվում է վառ ու անսովոր տոնակատարություն: Դեկտեմբերի 31-ին տեղի է ունենում տոնական շքերթ: Ձմեռ պապին Կոլումբիայում անվանում են Պապա Պասկուալե:
Անգլիայում ողջ տարին միասին լինելու համար սիրահարները պետք է համբուրվեն: Անգլիայում է սկիզբ առել ամանորյա բացիկներ նվիրելու ավանդույթը:
Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետևի դռները` հին տարին դուրս բերելու համար, և բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու համար: