Հայաստանյան բանկերն այսօր՝ հունվարի 1-ին, դոլար վաճառում են հիմնականում 477 դրամով:
Այսօր ժամը 16:00-ի դրությամբ, ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի նվազագույն ցուցանիշը 477 դրամ է, առավելագույնը՝ 479 դրամ (Հայբիզնեսբանկ): Բանկերը դոլար գնում են հիմնականում 470 դրամով, նվազագույնը 467 դրամ է, իսկ առավելագույնը 473 դրամ (Հայբիզնեսբանկում, Կոնվերս Բանկում եւ ՊրոԿրեդիտ բանկում):
Եվրոյի առքը բանկերում կազմում է միջինը 567 դրամ, ամենաբարձր ցուցանիշը 573 է՝ Կոնվերս եւ ՊրոԿրեդիտ բանկերում, նվազագույնը 560 դրամ է` Ամերիաբանկում: Բանկերը եվրոն վաճառում են միջինը 590 դրամով: Ամենացածրը 584 դրամ է Արմսվիսբանկում, իսկ ամենաբարձրը 600 դրամ է` Ամերիաբանկում: