Վանեսա Պարադիի ծննդյան օրվան նվիրված Elle-ը ներկայացնում է 10 ամենագայթակղիչ ֆրանսուհիներին, ովքեր նվաճածել են աշխարը:Վանեսա Պարադի
Վանեսան 1994-ին դարձրեց Chanel-ի դեմքը: Մինչ օրս նա փխրուն և նուրբ կին-երեխայի ամենակատարյալ մարմնավորումն է:
Կատրին Դընյով
71-ամյա դերասանուհի Կատրին Դընյովին կարելի է բնորոշել որպես «կրակե սառույց»: Արտաքուստ անմատչելի ու սառը դերասանուհին կրքոտ էր անձնական կյանքում:
Բրիջիդ Բարդո
Բրիջիդ Բարդոն 20-րդ դարի գլխավոր սեքս-խորհրդանիշն է, նա առաջինն էր, ով կարողացավ մեծ հեղաշրջում կատարել կնոջ գեղեցկության մասին պատկերացումներում:
Սոֆի Մարսո
Սոֆի Մարսոն բացառիկ դերասանուհի է , քանի որ նա առանց սկանդալների հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում։
Լետիցիա Կաստա
Լետիցիա Կաստան ֆրանսիացի ուժեղ կնոջ մարմնավորումն է։ Նա չենթարկվող ու անկախ կերպար է:
Օդրի Տոտու
Այս դերասանուհին փարիզյան շքեղության ու էլեգանտության մարմնացում է:
Մարիոն Կոտիյար
Մարիոնը ֆրանսիացի առաջին դերասանուհին է, որ «Օսկար» ստացավ «Կնոջ լավագույն դերակատար» անվանակարգում:
Եվա Գրին
Եվա Գրինը ընտրողաբար է մոտենում դերերի ընտրությանը, հենց այդ պատճառով էլ նրա պորտֆոլիոյում կա ընդամենը 17 աշխատանք:
Շառլոտա Գենսբուր
Շառլոտա Գենսբուրը լեգենդար զույգի՝ Սերժ Գենսբուրի ու Ջեյն Բիրկինի դուստրն է: Նրա հմայքը չարաճճի և ներդաշնակ անհամաչափ դիմագծերի մեջ է։