Ֆիլիպինները հետ է կանչում Լիբերիայի Հոլանյան լեռներում տեղակայված իր խաղաղապահներին
International newsAssociated Press-ը գրում է, որ Ֆիլիպինները, մտավախություն ունենալով սեփական զինվորականների առողջության ու անվտանգության հանդեպ, կապված էբոլա վիրուսի բռնկման ու համաճարակի հետ, հետ է կանչում իր խաղաղապահ ուժերը, որոնք տեղակայված են Լիբերիայում` Հոլանյան բարձունքներում:
Ազգային պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Պիտեր Պաուլ Հալվեսը այս առթիվ երեկ ուշ երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի, ֆիլիպինցի զինվորականները տուն կվերադառնան այս տարվա հոկտեմբերին, երբ կավարտվի ՄԱԿ-ի կողմից նրանց տրված խաղաղապահ առաքելության մանդատը, սակայն 115 խաղաղապահներ տուն կվերադառնան “ինչքան հնարավոր է արագ:
“Ֆիլիպինները առաջնահերթ կարևորում են սեփական զինվորականների կյանքը, առողջությունն ու անվտանգությունը, սակայն մնում են հավատարիմ ՄԱԿ խաղաղապահ առաքելության հանձնառությանը”: