Ահա, թե ինչպիսին են Ձմեռ պապերը տարբեր երկրներում (լուսանկարներ)
Lifestyle
Ձմեռ պապի ամենահայտնի բնակավայրերից մեկը գտնվում է Ռովանիեմից ոչ հեռու, և այն պատկանում է ոչ թե Սանտա-Կլաուսին, ինչպես շատերն են կարծում, այլ Յոուլուպուկիին՝ ֆինների սուրբծննդյան հրաշագործին: Յոուլուպուկիի հանդիպումը երկրի նախագահ` Սաուլի Վեյնեյմյո Նիիստյոյի հետ։
Ջուլուվհանի և իր գործընկեր Դեդ Մոռոզի հանդիպման արարողությունը․ 1997 թվականից այդ հանդիպումները դարձել են ավանդական։
Շվեյցարիայում է ապրում Յուլ Թոմթեն, ով ունի կախարդական անտառ, նրան օգնում է ձնեմարդ Դաստին: Երբ կորոշեք այցելել Թոմթեին, ապա ուշադիր կլինեք, որ չվնասեք ձեր ոտքերի տակ հայտնված թզուկներին։

«Սանդերկլաաս» -Հոլանդիա

Շեն Դան Լաոժենի գխավորությամբ է Ճինաստանը դիմավորում Նոր Տարին։ Ըստ ավանդույթի՝ տոնական հարուստ գույները հեռացնում են չար ոգիներին։ Տոնի նախօրեին փոքրիկ չինացիները տան պատերին կախում են գուլպաներ, որտեղ Դուն Չե Լաո Ռենը՝ Ծննդյան պապիկը, դնում է իր նվերները:


Իտալիայում անցնող տարվա վերջին օրը բոլոր պատուհաններից դուրս են թափում անպիտան իրերը: Իտալացիները նախընտրում են Նոր տարի մտնել ոչ միայն տան նորացված հարդարանքով, այլեւ նոր հագուկապով: Դեկտեմբերի 31-ին տղամարդիկ եւ կանայք հարազատներին նվիրում են կարմիր գույնի ներքնազգեստ: Իսկ փոքրիկ իտալացիները նվերներ են սպասում Ձմեռ Պապու կնոջից, որը անվանվում է ոչ թե Ձյունանուշ, այլ Լա Բեֆանա:

Իսպանիայի հյուսիսային հատվածում գտնվող Բասկերի երկրում ապրում է Օլենտցեռոնը, նա տարբերվում է մյուս Ձմեռ պապիկներից նրանով, որ կրում է ազգային հագուստ և իր հետ միշտ ունի իսպանական գինով լի շիշ։

Վրացի Ձմեռ պապը՝ Թովլիս ապան է, տես, որ գլխարկը ոչխարի մորթուց է պատրաստված։

Դուրս արի, ցուրտ է, բայց չէ, երևի տուրիստ է այս պապին։ Ոչ, ամենևին, նա թուրք Ձմեռ պապ Նոել Բաբան է։

Հեղինակ՝ Անն Էքսուս