Оrer.am-ը՝ վկայակոչելով ռուսական Vesti.ru-ին, հաղորդում է, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել հանրահայտ երգչուհի Յուլիա Չիչերինայի նկատմամբ: Հետախուզման պատճառը դարձել է այն փաստը, որ ռուս ռոք երգչուհի Յուլիա Չիչերինան Լուգանսկում անվճար համերգ է տվել՝ Նոր տարվա միջոցառումների շրջանակներում, որը կազմակերպել էր «Գիշերային գայլեր» բայքերների ակումբը:
Ըստ Ուկրաինայի անվտանգության վարչության քննչական կոմիտեի ղեկավար Վասիլի Վովկի՝ հետախուզում է հայտարարվել բոլոր այն երգիչների նկատմամբ, ովքեր այցելել են Ուկրաինայի արևելյան այն շրջանները, որոնք չեն ենթարկվում Կիևի իշխանություններին: