Style.news.am-ը գրում է․
2014թ-ին Քիմ Քարդաշյանը 34 անգամ հայտնվել է ամերիկյան պարբերականների շապիկներին: Հենց այդ պատճառով 34-ամյա հայուհին Vanity Fair ամսագրի կողմից ճանաչվել է «պարբերականների թագուհի»: Հավանաբար նա այս կոչմանն արժանացել է Vogue-ի ապրիլյան համարի դեմքը դառնալուց հետո:
Հիշեցնենք, որ Քիմի՝ Vogue-ի շապիկին հայտնվելը դժգոհությունների տեղիք էր տվել: Շատ աստղերի կարծիքով այս իրադարձությունից հետո Vogue-ի մակարդակը ընկել է, քանի որ նրա մասնակցությամբ ռեալիթի-շոուներին անդրադառնում են միայն սովորական թաբլոիդները:
Ի դեպ, այս վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում հայտնվել են Ջենիֆեր Էնիսթոնն ու Քեյթ Միդլթոնը, ովքեր այս տարի 23 անգամ են հայտնվել ամսագրերի շապիկներին: