Սկանդալ է ծագել սելֆիների «Թեժ որսորդ» մրցույթի շուրջ, որի մասնակիցները լուսանկարվել են իրենց սպանած կենդանիների կողքին: Facebook-ի օգտատերերին ամենաշատը զայրացրել է 19-ամյա ամերիկուհի Քենդալ Ջոնսի լուսանկարը, որը դաժան մրցություն է կազմակերպել եւ տղամարդ որսորդներին առաջարկել ստուգել, թե ինչի են իրենք ընդունակ:
Քենդալը վստահ է, որ սոցցանցերի օգտատերերի զանգվածային դժգոհության պատճառն այն չէ, որ ինքը լուսանկարվում է սպանված կենդանիների կողքին, այլ նրանց պարզապես դուր չի գալիս, որ աղջիկը կարող է հեշտությամբ մրցակցել հմուտ որսորդների հետ, հայտնում է LifeNews-ը:
Չնայած իր զբաղմունքն արդարացնելու Քենդալի փորձին, ամբողջ աշխարհի օգտատերերի զայրույթը հարուցած Facebook –յան էջը հեռացվել է: