Մերկելը Դոնբասում հրադադար հաստատելու կոչ է անում
International newsՊաշտոնական այցով Կիևում գտնվող Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելն այսօր կոչ է արել արևելյան Ուկրաինայի մարտական գործողություններում ներգրավված բոլոր կողմերին զինադադար հաստատել:
Այս մասին գերմանական կառավարության ղեկավարը հայտարարել է Պետրո Պորոշենկոյի հետ մի քանի ժամ տևած բանակցությունների ավարտին:
«Հուսով եմ, որ ձեր առաջիկա բանակցությունները ռուսական կողմի հետ հաջողությամբ կպսակվեն», - դիմելով Պորոշենկոյին՝ ասել է Մերկելը' նկատի ունենալով Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների' օգոստոսի 26-ին Մինսկում նախատեսված հանդիպումը:
«Որևէ հակամարտությանը վերջ տալու համար անհրաժեշտ է երկու կողմերի ներգրավվածությունը: Միայնակ այս հարցը լուծել հնարավոր չէ», - նշել է գերմանական կառավարության ղեկավարը: