Ինչպես հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով ТАСС-ին, Վրաստանի հարավում՝ Նինոծմինդայի շրջանում արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները Հայաստան տանող ավտոճանապարհին ձյան պատճառով ավտոմեքենաներում արգելափակված մոտ 200 մարդ են փրկել:
Ըստ իրավապահ մարմինների ներկայացուցիչների՝ փրկարարները շարունակում են ևս մի քանի մեքենաների և նրանցում գտնվող ուղևորների ավտոճանապարհից անվտանգ վայր դուրս հանման աշխատանքները:
Ուժեղ ձյան, քամու և մառախուղի պատճառով Նինոծմինդայի շրջանում դադարեցվել է երթևեկությունը Հայաստան տանող ավտոճանապարհի հատվածներից մեկում: