adme.ru կայքը հավաքել է սամուրայների կյանքի իմաստուն կանոնները: Սամուրայները ճապոնական ռազմիկներ էին, որոնց համար արժանապատվությունը, պատվախնդրությունն ու կատարելությունը վեր էին ամեն ինչից: Որպես ժամանակաշրջանի ազնվական դաս` սամուրայներն ավելին էին, քան ուղղակի մարտիկները: Սամուրայների մեծամասնությունը լավ կրթություն էր ստանում: Այն ժամանակ, երբ Եվրոպայում քչերն էին կարողանում կարդալ, սամուրայների գրագիտությունը բավականին բարձր էր:
1. Մինչ կարծիքդ հայտնելը, մտածիր, թե տվյալ մարդն արդյո՞ք ի վիճակի է դա ընդունել:2. Սխալ գործելուց հետո պետք է այն անմիջապես ուղղել: Եթե դա անես առանց դանդաղելու, ապա շուտով կմոռացվի:3. Հարբած ժամանակ սուր վերցնողը, ցուցաբերում է ոչ միայն անմտություն, այլև վախկոտություն:4. Հարցնել, երբ գիտես, նշանակում է` հարգալից վարվել: Հարցնել, երբ չգիտես, ուղղակի պարտադիր է:5. Մարդը ոչինչ չարժե, երբ չի հասկանում, որ «հիմա»-ն ու «ամենահարմար պահին»-ը նույնն են:6. Եթե մարդ հենց սկզբից չի տիրապետում իր մարմնին ու բանականությանը, ապա երբեք չի հաղթի թշնամուն:7. Նախաձեռնել պետք է միայն այն, ինչը հնարավոր է ավարտել մեկ օրվա ընթացքում. վաղը նույնպես մեկ օր է լինելու:8.Կրթությունը բնությունից խելացի մարդուն ավելի խելացի է դարձնում, իսկ բնությունից տխմարին` ավելի անհուսալի:9. Դժբախտությունը գալիս է այն ժամանակ, երբ մարդիկ հույսները դնում են ապագայի վրա, դառնում են ծույլ և ձեռքներից բաց են թողնում գործերը, երբ երկարատև մտածումներից հետո հետաձգում են կարևոր գործերը ` հուսալով, որ դրանք կիրականացնեն վաղը:10.Մարդու արտաքին 3 կարևոր դրսևորումներն են` արտաքին տեսքը, գրելաձևն ու խոսելաձևը:11. Թշնամիներդ քեզ կհալածեն, եթե փնթի տեսք ունենաս:12. Ինքդ քո մասին շատ խոսելը ոչ միայն օգտակար չէ. վատագույն դեպքում դա կարող է բամբասանքների տարածման առիթ դառնալ և կշատանան թշնամիներդ: Դրա փոխարեն ավելի լավ է մնալ տանը և խորհել պոեզիայի մասին:13. Չարժե անհարգալից լինել քեզ հյուր եկած մարդու հետ, եթե անգամ շատ զբաղված ես:14. Մի բառն էլ բավական է, որպեսզի ցույց տաս քո ուժը կամ փոքրոգությունը։15.Ամբողջ կյանքիդ ընթացքում սովորիր: Ամեն օր դարձիր ավելի հմուտ, քան դրանից մեկ օր առաջ էիր, իսկ հաջորդ օրն ավելի հմուտ, քան այսօր: Կատարելագործվելը վերջ չունի:16.Այն, ինչ կոչում են մեծահոգություն, ըստ էության, կարեկցանք է:17.Հավատարիմ մնա ընթացիկ մտքերիդ ու մի շեղվիր: Տարբեր մտքերով քեզ սպառելու փոխարեն` հետևիր մեկին և թույլ մի տուր, որ ամեն պահի այն փոխվի:18. Եթե դու ըմբռնես մի բան, ապա կըմբռնես նաև 7 այլ բաներ:19. Պետք է ծանրութեթև անել յուրաքանչյուր բառը ու միշտ հարցնել ինքդ քեզ, թե արդյոք ճիշտ է այն, ինչ պատրաստվում ես ասել։20. Ավելի ճշմարիտ բան չկա, քան ներկա պահի իրական նպատակը: Մարդկային ամբողջ կյանքը պահերի հաջորդականություն է:
Պատրաստեց` Ռազմիկ ՄարտիրոսյանըOrer.am