Հունվարի 6-ին 87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, միջազգային եւ համամիութենական մրցույթների ու փառատոնների դափնեկիր, երգիչ Էդուարդ Սերգեյի Բաղդասարյանը:
1954 թվականից Էդուարդ Բաղդասարյանը Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատարներից էր: 1968թ. լինելով Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մեներգիչ՝ համերգներով հանդես է եկել Խորհրդային Միությունում եւ արտասահմանյան տասնյակ երկրներում՝ բարձր կատարողական վարպետությամբ ներկայացնելով հայկական արվեստը:
Հայաստանի կառավարությունը, գնահատելով Էդուարդ Բաղդասարյանի կատարողական արվեստը, նրան պարգեւատրել է պետական բարձրաստիճան շքանշաններով եւ մեդալներով:
Էդուարդ Սերգեյի Բաղդասարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 8-ին ժամը 17:30-ից մինչեւ 19:00-ն, Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում (Սեբաստիայի փ., Շահումյանի հուշարձանից աջ):