Հունվարի 6-ի գիշերը եւ հունվարի 7-ին ադրբեջանական կողմը գնդածոկել է Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Այս մասին հայտնել է Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա փոխանցմամբ, կրակոցները շատ ակտիվ չեն եղել, իսկ հայկական կողմը պատասխանել է հակառակորդի թիրախային կրակոցներին: Բարեբախտաբար, զոհեր չկան: Վնասվել են մի քանի տներ եւ Բարեկամավան գյուղի եկեղեցին:
Հիշեցնենք, որ ըստ Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, հունվարի 6-ին եւ լույս 7-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 400 անգամ: