Ուկրաինայի հայերի միությունը սկսել է Հայ գրադարանային հիմնադրամի ձեւավորման ծրագրի իրացումը: Ըստ AnalitikaUA.net-ի, այս ծրագրի շրջանակում երկրի տարբեր շրջանների հայկական հրատարակություններ են փոխանցվել, որոնք կհամալրեն գրադարանային ֆոնդերը:
Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով հանձնաժողովը նշում է, որ Ուկրաինայում պատմականորեն գոյություն են ունեցել մեծ լուսավորչական կենտրոններ եւ ֆոնդերով հարուստ գրադարաններ, որտեղ եզակի ձեռագրեր ու գրքեր են եղել: Կրթության ոլորտի հնագույն ավանդույթները որոշվել է շարունակել նաեւ այսօր: