Իրադրությունն առաջագծում. հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 23-ին և 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն