6-uzhasajushhih-faktov-o-rabotorgovle-v-sovremennom-mire-5.jpg 1. Չնայած նրան, որ ստրկավաճառությունն արգելված է ամբողջ աշխարհում արդեն շատ երկար ժամանակ, այն բարգավաճում է և նոր ձևեր է ստանում: Ինչքան էլ սարսափելի որ դա չհնչի, սակայն սեքսուալ ստրկությունը, ստրկային աշխատանքի շահագործումը, մարմնի շահագործումը (մարդկանց օրգանների օգտագործում) տարեկան հանցագործներին 10 մլրդ դոլար է բերում: Վախենալունն նաև այն է, որ տարեկան միլիոնավոր մարդիկ են սահմանները հատում անօրինական կերպով և արդյունքում կարող են ստրուկներ դառնալ: ՄԱԿ-ի հաշվարկների համաձայն ներկայումս ստրկության մեջ է գտնվում 30 մլն մարդ: Ուրիշ տվյալների համաձայն այդ թիվը հասնում է 200 մլն-ի: Ներկայումս ավելի շատ ստրուկ կա, քան մարդկության ամբողջ պատմության ընթացքում: 6-uzhasajushhih-faktov-o-rabotorgovle-v-sovremennom-mire-1_0.jpg 2. Ավելի հաճախ ստրկավաճառության զոհ են դառնում կանայք ու երեխաները: Կանայք լավագույն տարբերակում դառնում են սպասուհիներ և մաքրուհիներ, իսկ երեխաներն ու դեռահասները՝ բանվորներ գործարաններում (նրանք ստիպված են աշխատել օրեկան 14 ժամ, տաժանակիր աշխատանք կատարել և այդ ամենը մի փոքր ուտելիքի համար): Վատագույն դեպքում վաճառում են մարդկանց օրգանները կամ ստիպում զբաղվել մարմնավաճառությամբ: 6-uzhasajushhih-faktov-o-rabotorgovle-v-sovremennom-mire-3.jpg 3. Ամենից շատ մարդկանց դուրս են բերում Ասիայից, Աֆրիկայից և Արևելյան Եվրոպայից, ինչպես նաև Ռուսաստանից: Մարդիկ համաձայնվում են այդ պայմաններին աղքատության պատճառով: Նրանք կարծում են, որ այդպես կարող են ավելի կյանք ունենալ, սակայն դա վերածվում է իրական ողբերգության: 6-uzhasajushhih-faktov-o-rabotorgovle-v-sovremennom-mire-4.jpg 4. Ոչ միշտ են մարդիկ ստրկության ընկնում խարդախ ճանապարհով: Աղքատությունը ստիպում է մարդկանց դիմել ծայրահեղ քայլերի, քանի որ այլ դեպքում նրանք ուղղակի սովից կմահանան: Աֆրիկայում բացառություն չեն այն դեպքերը, երբ մարդիկ ինքնակամ են վաճառում իրենց երեխաներին մի քանի հարյուր դոլարով, որը կազմում է նրանց տարեկան աշխատավարձը: Ներկայումս ավելի քան 300.000 երեխաներ վաճառվում են ռազմական գործողություններում մասնակցելու համար: Ճապոնիայում դեպքեր են լինում, երբ մայրերը վաճառում են իրենց աղջիկներին գեյշաների տներին մեծ գումարների դիմաց: Նիգերիայում երիտասարդ աղջիկներին իրենք են իրենց վաճառում ստրկության Եվրոպայում, քանի որ սարսափելի աղքատությունը և խտրականությունն ընտանիքներում ուղղակի անտանելի է: 5. Ոչ միայն աղքատ երկրներում է բարգավաճում ստրկավաճառությունը, զարգացած երկրների բնակչությունը նույնպես ոչ պակաս վտանգի տակ է: Կանայք ստրկության են ընկնում, քանի որ ընդունում են մոդել աշխատելու, դերասանուհի կամ պարուհի դառնալու առաջարկները: Ցավոք սրտի, դա միայն ծուղակ է: 6-uzhasajushhih-faktov-o-rabotorgovle-v-sovremennom-mire-6.jpg 6. Ստրկության ընկած մարդկանց մեծ մասը օգնության կարիք ունեն: Սակայն նրանք վախենում են բողոքել իրենց կավատների դեմ, քանի որ չեն հավատում օրինապահ մարմինների էֆեկտիվ աշխատանքին և վախենում են, որ իրենցից վրեժ կհանեն: Բայց նույնիսկ ոստիկանություն դիմելուց հետո զոհերը անօգնական են մնում օրենքի առջև և դառնում են անօրինական էմիգրանտներ: