Ի՞նչ հարցեր են քննարկվել «օրենքով գողերի» ամենամեծ հավաքում
Երևանից ոչ հեռու տեղի ունեցավ «օրենքով գողերի» վերջին տարիների ամենամեծ հավաքը, -հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով rosbalt.ru-ին: Ինչպես հայտնում են, այդ հավաքի նախնական վայր էր ընտրվել Մոսկվան: Հանդիպման վայրը փոխվել է, քանի որ հանդիպման հիմնական կազմակերպիչը՝ Զախար Կալաշովը /Շակրո Մոլոդոյ/ Ռուսաստանում գտնվում է հետախուզման մեջ և բռնվելու դեպքում կարող էր արտահանձնվել Վրաստանի իրավապահ մարմիններին, քանի որ վերջինս Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ ԱՄՆ քաղաքացի Ալեքս Քրեյնին առևանգելու գործի կապակցությամբ:
Իրենք՝ «օրենքակիրները», հավաքի կարևոր մանրամասները գաղտնի պայմաններում են կազմակերպում, սակայն որոշ ատրիբուտներ հասանելի են դարձրել լրատվամիջոցներին: Հանդիպումը գաղտնի պայմաններում կազմակերպելու համար վեջիններս սկսել են տարածել ապատեղեկատվություններ. տարածել էին տեղեկություններ, թե հանդիպումը տեղի է ունենալու Թուրքիայում, այնուհետև տարածել էին մեկ այլ տեղեկություն, ըստ որի, հավաքը տեղի չի ունենալու: Հատկապես ինֆորմացիոն պատերազմը հաջողացրել են Ջանգվելաձե-Օնիանի կլանի անդամները, որոնք հասկացել են, որ հավաքին կորոշվի այդ երկու «օրենքով գողերի» ճակատագիրը:
Նախատեսվում է, որ այս հավաքին մի շարք մասնակիցներ պատրաստվում են իրենց հակամարտությունները քննարկել այլ «օրենքով գողերի» հետ: Այսպիսով, Շիշկանան որոշակի հարցեր ունի՝ կապված Վասիլի Քրիստոֆորի /Վասյա Վոսկրեսի/ և Յուրի Պիչուգինի հետ: Հավաքին անդամների բացակայության պատճառով հարցը մնում է բաց վիճակում:
Հավաքին կայացվել է նաև որոշում, ըստ որի 2008թ-ին թագադրվածները «կասկածելի» են. նրանք ոչ թե «օրենքով գողեր» են, այլ դրան «ձգտողներ»: Նրանց «լեգիտիմությունը» կամ պետք է հին ընտանիքները հաստատեն և երաշխավոր կանգնեն, որի արդյունքում նրանք ևս մուտք կգործեն «գողական աշխարհ» կամ վերջնականապես կլքեն այդ «աշխարհը»: