Blognews.am-ը գրում է․
Ինդոնեզիայի Կալիմանտան բնակավայրում մակրոլուսանկարիչ Ագուս Ուահյուդին լուսանկարել է ճյուղի վրա մարտնչող մրջյունին ու որդին։Մեծ Բրիտանիայի Թագավորական օդուժի «Typhoon FGR4» ռազմական ինքնաթիռները Գրանդ Կանյոնի վրայով ուղևորվում են դեպի Նևադայի Նելիսի ռազմաօդային բազա։Ալաբամայի հյուսիսային շրջանում ձմեռային ռեկորդային ցուրտ եղանակ է գրանցվել։Բրազիլիայի Նիտերոյ բնակավայրում անցկացված ցույցի ժամանակ տղամարդը մատիտներով խաչ է ցույց տալիս՝ ի հիշատակ ֆրանսիական «Charlie hebdo» երկիծական պարբերականի շենքում զինված հարձակման արդյունքում զոհվածների։Զինված ոստիկանները Փարիզի Լոնգպոնթ փողոցում՝ զինված հարձակում գործած հանցագործների փնտրտուքների գործողության ընթացքում։Վաշինգթոնում Ֆրանսիայի դեսպանատանը ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման ստորագրում է Փարիզում «Charlie hebdo»-ի զոհերի հիշատակին նվիրված ցավակցական գրքում։Օբամայի՝ ցավակցական գրքում արված գրառումը։«Charlie hebdo»-ի զոհերի հիշատակին նվիրված հավաքի ժամանակ տղամարդը հսկայական մատիտ է պահում գլխավերևում` Ֆրանսիայի Տարբես բնակավայրում։Վին չունի մարտարվեստով զբաղվող ուսանողները փորձում են Գինեսի աշխարհի նոր ռեկորդ սահմանել՝ վին չունի ամենախոշոր ցուցադրության միջոցառմանը մասնակցելով։ Ընդհանուր առմամբ միջոցառմանը վին չունի 10,076 աշակերտ է մասնակցել։Մանիլայում «Սև Նազարեթցի» արձանը հանվել է շքերթի։ Հարյուր հազարավոր կաթոլիկներ են դուրս եկել շքերթի՝ Ֆրանցիսկոս Պապի այցից մեկ շաբաթ առաջ։