Հունվարի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 80-րդ կմ-ին «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես Բենց Էմ Էլ» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Նիսան Մարչ»-ի վարորդը եւ «Մերսեդես Բենց Էմ Էլ»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: