Մեղադրյալի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի աթռիվ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ
ՀԾՔ-ում քրեական գործ է հարուցվել բռնության զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ:
Քրեական գործով մեղադրյալ Արթուր Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ սպանության փորձ կատարելու կասկածանքով 2013թ. նոյեմբերի 27-ին բերման է ենթարկվել ՀՀ ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժին, որտեղ իրեն ենթարկել են խոշտանգումների, ընթացքում' բռնության և սպառնալիքի ազդեցության տակ տվել է հանցագործության կատարման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Արթուր Դ.-ն մեղադրվում է նռնակը գետնատնակ նետելու միջոցով երկու և ավելի անձանց սպանության փորձ կատարելու մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: