Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնել է Charlie Hebdo պարբերականի հրատարակչությունում իրականացված ահաբեկչությունը հետաքննող կոմիսար Էլրիկա Ֆրեդուի ինքնասպանության մասին, գրում է lifenews-ը:
Նա ինքնասպան է եղել ոստիկանության բաժանմունքի իր սենյակում հունվարի 9-ին գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում՝ Փարիզի կենտրոնում 12 մարդու սպանությունից մի քանի ժամ անց՝ փարիզյան հրատարակչության վրա ահաբեկչական հարձակումը հետաքննելուց հետո: