Հոլիվուդի ամենավառ աստղերը սկսել են հաջողությամբ համադրել կարիերան ու մայրությունը: Հայտնիները, որոնք ժամանակ են անցկացնում ու զբոսնում իրենց երեխաների հետ, ավելի շատ են արժանանում իրենց երկրպագուների սիրուն ու հարգանքին, քան միայնակ սեքս խորհրդանիշներն ու սուպերմենները, գրում է Orer.am-ը՝ վկայակոչելով viva.ua-ին:
Դեռ մի քանի տասնամյակ առաջ Հոլիվուդի աստղերի ցանկալի կերպարը բոլորովին այլ էր՝ խորհրդավոր, սրտեր կոտրող գեղեցկուհի դերասանուհին ու ինքնավստահ մաչոն՝ ցանկալի է միայնակ: Ստորագրելով երկարաժամկետ պայմանագրեր ստուդիաների հետ՝ շատերն առանց վարանելու համաձայնում էին անձնական կյանքի բացակայության կետի հետ: Դրա հետևանքով աստղերի ֆաբրիկայի միայնակ ստրուկները դառնում էի Ամերիկայի ամենաթանկ հոգեվերլուծողների «զոհը»:
Ի՞նչը փրկեց Հոլիվուդը: Այո՛, դուք չեք սխալվում, երեխաները: Անկեղծ, իրական․ նրանք խորը քնից հանում էին անգամ սառը մարդկանց զգացմունքները: Երեխաները սկսել են հաճախ մուտք գործել հայտնիների կյանք ու վերափոխել նրանց: Նախկին սեքս-լեդիներն ու սառը թագուհիները, ովքեր տվել էին իրենց մարմինն ու հոգին կարիերային, այժմ վերածվել են ծիծաղելի աղջնակների, ովքեր իրենց երեխաների հետ անկեղծ ուրախանում են մանկական հրապարակներում ՝ մոռանալով իդեալական դիմահարդարման, սանրվածքների ու ավելորդ քաշի մասին:Պակաս զարմանալի կերպարանափոխություններ չեն կրում նաև տղամարդիկ, որոնք այլևս կարիք չունեն ապացուցել իրենց տղամարդկությունը: Նրանք սկսեցին մեծ բարձունքների հասնել՝ նրբորեն շոյելով իրենց նորածին երեխաների գլուխները: Արդյունքում՝ այս տղամարդիկ սկսեցին ավելի շատ վայելել իրենց երկրպագուների սերը: Ասվածի վառ վկայությունն է Ռայան Գոսլինգը, որը բոլորի համար անսպասելի հայրիկ դարձավ աշնանը: Այդ անսպասելի լուրի մեղավորը գաղտնիքն էր այն մասին, որ դերասանը կապված է դերասանուհի Եվա Մենդեսի հետ: Զույգը հանդիպում էր 2011-ից՝ չհաստատելով ու չմեկնաբանելով իրենց հարաբերությունները: Այսօր զույգը միասին է: Նորածնին անվանում են Էսմերալդա Ամադա: Երեխայի լուսանկարները դեռ չեն հայտնվել մամուլում: Զարմանալի է, թե ինչպես կարող է ցանկալի երեխան փոխել հայտնի լովելասին՝ նրան դարձնելով հոգատար կողակից ու հայր: Միլա Կունիսի հետ դերասան Էշթն Քատչերը սկսեց հանդիպել կնոջից՝ Դեմի Մուրից, բաժանվելուց ընդամենը մի քանի ամիս անց: Երիտասարդ գործընկերուհու հետ սիրավեպը վերածվեց ռոմանտիկ սիրո պատմության: Միլայի հետ Քատչերը իսկական տղամարդ է թվում, որը պատրաստ է տղամարդկային ամենազարմանալի արարքների:Սկառլետ Յոհանսոնը՝ Հոլիվուդի ամենացանկալի կանանցից մեկը, մի քանի շաբաթ առաջ դուստր ունեցավ իր փեսացուից՝ ֆրանսիացի լրագրող Ռոման Դորիակից:«Ես ուրախ եմ այս աշխարհում ողջունել իմ գեղեցկուհի Սամմեր Ռեյնին»,- այս խոսքերով նկարագրեց իր դստեր ծնունդը երգչուհի Կրիստինա Ագիլերան:
Ներկայում երգչուհին կենտրոնացրել է իր ուշադրությունը երեխայի վրա ու աշխատում է վերականգնել կազմվածքը ծննդաբերությունից հետո:
Թվում է՝ հոլիվուդյան աստղերին անվերջ կարելի է շնորհավորել ընտանիքի համալրման կապակցությամբ: Ոչ այնքան վաղ անցյալում ծնողներ դարձան Հոլի Բերին, Գվեն Ստեֆանին, Ալիսա Միլանոն, Նատալյա Վոդյանովան, Օլիվիա Ուայլդն ու Դրյու Բերիմորը:2015 թվականին պատրաստվում են մայրանալ Միլա Յովովիչը, Լիվ Թայլերը, Զոի Սալդանան ու Շակիրան: