Ինչի՞ են հանգեցնում կոնֆլիկտները
Գիտնականների կարծիքով շրջապատող մարդկանց հետ ներդաշնակ հարաբերությունները չափազանց կարևոր են: Նրանց կարծիքով այդ հարաբերությունները հատկապես կարևոր են տղամարդկանց և աշխատանք չունեցող մարդկանց համար: Այս տվայլները հաղորդում են 9870 մարդկանց հետազոտելուց հետո: Մասնագետները գնահատել են հետազոտվող խմբերի սոցիալական հարաբերությունների լարվածության աստիճանը, ճշտել, թե մասնակիցների շրջապատից ով է ստիպել նրանց անհանգստանալ, հայտնվել դեպրեսային իրավիճակներում:
Ուսումնասիրության ընթացքում կանանց 4 և տղամարդկանց 6%-ը մահացել է: Գրեթե 50%-ը մահացել է քաղցկեղից, մյուսների մոտ ախտորոշվել են սիրտ-անոթային, լյարդի հիվանդություններ, դժբախտ պատահարների և ինքնասպանության պատճառով մահացել է նրանցից մի քանիսը: