Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իսլամական տեռորիզմի համակարգային պատճառները

Analysis
Վերջին օրերին Փարիզում տեղի ունեցած դաժանագույն իրադարձությունները վկայում են այն մասին, որ կրոնական հողի վրա իրականացվող տեռորիստական ակտերը դեռևս չեն հեռացել համաշխարհային քաղաքական արենայից և լրջագույն գործոն են անգամ Եվրոպայի սրտում: Նշենք՝առաջին անգամը չէ, որ Փարիզը դառնում էր կրոնական ահաբեկչության թիրախ: Մինչ երգիծական ամսագրի վրա կատարված հարձակումը, վերջին խոշոր ակտը տեղի է ունեցել 1995 թվականին: Այդ ժամանակ ալժիրական «Ալ-Ջամաա» իսլամական տեռորիստական կազմակերպությունը երկրի մայրաքաղաքում իրականացրեց մի շարք պայթյուններ: Առաջին պայթյունը տեղի ունեցավ մայրաքաղաքի մետրոյում, որի արդյունքում զոհվեց 7 մարդ և ևս 84-ը վիրավորվեց: Երկրորդը՝ Ելիսեյան դաշտերում, որտեղ վիրավորվեց 17 մարդ: Երրորդն իրականացվեց Բաստիլիա հրապարակում գտնվող շուկայում: Եվ այսպես, չխորանալով հարձակման մանրամասների մեջ, համաձայնենք, որ դրա առիթը Մուհամադ մարգարեի ծաղրանկարներն են, իսկ պատճառները թերևս ավելի խորն են՝ մասնավորապես Կենտրոնական Եվրոպայում Իսլամական էքստրեմիստական տարրի ներկայության ապահովման միտումը: Մի շարք վերլուծաբաններ շրջանառության մեջ են պահում այն տեսակետները, թե սա «Իսլամական ռևանշիզմի» ակնհայտ դրսևորում է կամ Իսլամը առհասարակ վտանգավոր երևույթ չէ, իսկ շարքային խաղաղասեր մուսուլմաններին չպետք է շփոթել ծայրահեղական մոլեռանդների հետ: Բնականաբար, աշխարհում ապրող շուրջ 1 միլիարդ 500 միլիոն մուսուլմաններին տեղին չէ դիտարկել որպես միջազգային տեռորիզմի աղբյուր, բայց պատմա-կրոնագիտական ուսումնասիրությունները փաստում են, որ Իսլամը` որպես համակարգ, օժտված է բնական ծայրահեղականությամբ: Պատճառն այդ կրոնի ի սկզբանե քաղաքականացումն է: Իր հարցազրույցներից մեկում Իմամ Խոմեյնին այն հարցին, թե ի՞նչ կապ ունի Իսլամը քաղաքականության հետ, նա պատասխանեց. «Իսլամը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքականություն»: Այսինքն` Իսլամում գոյություն չունի աշխարհիկ և հոգևոր իշխանությունների տարանջատում: Կրոնն իր բոլոր ինստիտուտներով հանդերձ վերահսկում է հասարակության կենցաղը, պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, մշակույթը, իրավունքը, մարդկանց միջանձնային փոխհարաբերությունները և այլն: Դեռևս Մուհամադի ժամանակներից սկսած, կյանքի բոլոր ոլորտները հիմնված են եղել իսլամի հիմնական դրույթների և Շարիաթով սահմանված օրենքների վրա, ինչն էլ մեխանիկորեն ստեղծում է ամբողջատիրական համակարգ: Իսլամական ամբողջատիրությունը ենթադրում է ումմայի մաքրակրոնություն և նրա յուրաքանչյուր անդամի կենցաղի կոշտ վերահսկողություն: Այս երևույթը նույնիսկ իրականացվում է պետական բարձր պաշտոնյաների մակարդակով: Ամբողջատիրության հետ միասին Իսլամին բնորոշ համակարգային սպեցիֆիկ որակներից է քարոզչական ագրեսիան, որին պատմական զարգացման տարբեր փուլերում զուգորդել է նաև ռազմական ագրեսիան, և հենց այս երկու կարևորագույն ուղենիշներն են հանդիսացել Իսլամի տարածման և զարգացման հիմնաքարերը: Եվ պատահական չէ, որ իր ձևավորման հենց սկզբից այն ընթացել է դաժանագույն պատերազմների և հավատքը սրի ուժով տարածելու ճանապարհով: Իսլամը՝ որպես համաշխարհային կրոն, օժտված էր դրանց բնորոշ ունիվերսալ հատկանիշներով: Օրինակ` Ղուրանում մենք երբեք չենք կարող հանդիպել այնպիսի մի այաթի, որը դիմում է հենց արաբներին, այլ ընդհակառակը՝ Մուհամադի և ոչ միայն նրա՝ ուղղակի, թե անուղղակի քարոզների խոսքերը վերաբերում են մարդկությանը, որի արդյունքում առաջնային է դառնում իսլամի տարածման հրամայականը: Եվ պետք է փաստել, որ Իսլամի՝ ամբողջ աշխարհում հաղթանակի հասնելու գաղափարն է Ջիհադի դրոշի ներքո ֆանատիկ բանակներին կամ ներկայիս էքստրեմիստներին առաջնորդում տեռորիստական ակտերի: Բացի այդ, նրանք համոզված են, որ իրենց այդ ճանապարհին ունեն «վերբնականի օգնությունը և աջակցությունը», և իրենց պայքարի համար ստանալու են համապատասխան երկնային հատուցում: Ինչպես նշեցինք վերևում, իսլամական ծայրահեղական շրջանակների մոտ լայնորեն տարածված է նաև «Ռևանշիզմի» մտայնությունը: Այսինքն, նրանց կարծիքով Իսլամը տանուլ է տվել «արևմուտքի» դեմ պայքարում, իրենց հասարակությունը ժամանակին գաղութացվել է, տնտեսական և քաղաքական բնագավառներում հետընթաց արձանագրել, իսկ այժմ անհրաժեշտ է ուշքի գալ և ոչնչացնել «Ալլահի» հակառակորդներին: Իսկ այդ պայքարի համար, որը սկսվել է մոտ անցյալ դարի 50-ական թվականներից հետո, չկա առավել հարմար տարբերակ, քան տեռորիզմն է: Այդ պայքարի թերևս կենտրոնական գաղափարախոսներն են համարվում Հասան ալ-Բանան և Սաիդ Քութբը (Մուսուլման եղբայրներ): Թերևս այս վերլուծությունների հետ միասին բերվում են քաղաքական այլ պատճառներ ևս, որոնք նույնպես ահռելի ազդեցություն կարող են թողնել նման իրադարձությունների զարգացման վրա, բայց առանցքային պատճառներն այս պատմական դրույթներն են, որոնք Իսլամի հետ միասին տեղափոխվել են 21-րդ դար և ադապտացվել նոր ժամանակների առանձնահատկություններին: Իսլամական իրավունքի համաձայն, պատկերներ արտացոլելը առհասարակ արգելվում է, իսկ ինչ վերաբերում է մարգարեին, ապա արգելված է անգամ նրա շողքը կրկնօրինակել. էլ ի՞նչ ասել ծաղրանկար պատրաստելու մասին: Չնայած չի կարելի ասել, որ Դանիայում պատրաստված ծաղրանկարները, ԱՄՆ-ում պատրաստված ֆիլմը, ինչպես նաև ֆրանսիական ամսագրի ծաղրանկարները համընդհանուր հիստերիա առաջ բերեցին իսլամական աշխարհում: Նման դեպքերում հիմնականում գործնական քայլերի են դիմում Ալ -Ղաիդան և մյուս սալաֆիական խմբավորումներն ու դրանց հետևորդները: Բացի այդ պետք է շեշտել, որ այդ կրոնն ամբողջությամբ խարսխված է Մուհամադի վրա: Պատահական չէ, որ միլիոնավոր մուսուլմաններ փորձում են նրան կրկնօրինակել անգամ մեր օրերում : Կարպիս Փաշոյան, վելուծաբան Orer.am
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards