Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ ապացուցելու համար, որ ԵՏՄ-ն որևէ բան չի նշանակում իր համար. Ստյոպա Սաֆարյան
SocietyԱրդեն տեղեկացրել ենք, որ հունվարի 11-ին, ժամը 17:30-ի սահմաններում Տավուշի մարզի Հայ ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել: Ցավոք, փոխհրաձգության ընթացքում զոհվել է նաեւ տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը։ Հակառակորդը գնդակոծել է Ոսկևան և Պառավաքար գյուղերը: Orer.am-ը փորձել է հասկանալ՝ ինչո՞ւ ԵՏՄ-ից չեն շտապել դատապարտել տեղի ունեցածը: Հայտնի է, որ Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու կարևոր հիմնավորումներից մեկն էլ անվտանգության երաշխիքների հարցն էր: «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ» ՀԿ-ի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշում է. «Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ ապացուցելու համար, որ ԵՏՄ-ն որևէ բան չի նշանակում իր համար: Ցավոք, ԵՏՄ-ն էլ չի գիտակցում, որ սա արդեն ձեռնոց է հենց ԵՏՄ տարածքին: Պետք է արձանագրել, որ ոչ միայն ԵՏՄ-ն չի ավելացրել մեր անվտնագության աստիճանը, այլ ճիշտ հակառակը՝ նպաստել է ադրբեջանական ոտնձգությունների ավելացմանը: Իսկ ՀԱՊԿ-ն էլ չի կատարում իր դաշինքնային պարտավորությունները»:
Լևոն Փանոսյան