Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչո՞ւ է Ադրբեջանն այսպիսի ռազմատենչ կեցվածք ընդունել

Analysis
Երեկ ադրբեջանցի զինվորները գնդակոծել են Տավուշի մարզի Ոսկևան, Պառավաքար գյուղերը և փորձել են դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկել Տաուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում՝ սպանելով հայ հովվի։ 2015 թվականը դեռ նոր է սկսվել, անցել է ընդամենը 11 օր, բայց արդեն ունենք զինվորականների շրջանում չորս զոհ և մեկ քաղաքացիական անձի սպանություն՝ կրկին ադրբեջանցիների կողմից։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված զինադադարից հետո այսպիսի մեծ թվով զոհեր չէին եղել։ Ակնհայտ է, որ 2015 թվականին Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գնդակոծությունները և դիվերսիոն ներթափանցման փորձերն ավելի ինտենսիվ բնույթ են կրելու, քան նախկինում։ Այնուամենայնիվ, ի՞նչը կարող է հանդիսանալ Ադրբեջանի կողմից նման ռազմատենչ կեցվածքի պատճառ։ Կարծում եմ՝ դրա համար կա երեք հիմնական պատճառ. 1-ին պատճառը կարող է լինել, այսպես կոչված, ներքին սպառման համար Ալիևի գործողությունները։ Ավտորիտար ռեժիմներին բնորոշ գծերից մեկն էլ այն է, որ շատ հաճախ բռնապետերը, ցանկանալով շեղել երկրի բնակչությանը երկրի ներսում գոյություն ունեցող խնդիրներից, պատերազմ են սանձահարում այլ պետության դեմ։ Վերջին ժամանակներս Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերն էլ են ավելի սաստկացել։ Ձերբակալվել են մի շարք իրավապաշտպաններ։ Բաքվում իրավապահները ներխուժել են Ազատություն ռադիոկայանի տարածք և փակել ռադիոկայանը։ Միջազգային հանրությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ժողովրդավարության դեմ իրականացվող ոտնձգությունները, ուստի Իլհամ Ալիևը կարող է սրել սահմանի վրա իրավիճակը  և փորձել բոլորի ուշադրությունը շեղել դեպի ընդհանուր արտաքին թշնամին, այսինքն՝ դեպի Հայաստանը։ Հաջորդ պատճառը կարող է լինել Թուրքիայի կողմից Ադրբեջանին Հայաստանի դեմ հրահրելը։ Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը և Թուրքիան, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային կռիվներ, պատերազմ հրահրելով, ձգտելու է հասնել նրան, որ Սփյուռքի հայկական կառույցներն ու ՀՀ դիվանագիտությունն իրենց ֆինանսական, դիվանագիտական և այլ ռեսուրսները վատնեն Ադրբեջանի վրա՝ թուլացնելով իրենց ջանքերը Հայոց Ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելու համար տարվող պայքարում։ Եվ վերջապես, Ալիևի նման պահվածքի 3-րդ պատճառը կարող է լինել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև որոշակի պայմանավորվածություներ լինելը․ դու ինձ, ես՝ քեզ սկզբունքով։ Ըստ այդմ՝ Ռուսաստանը կարող է խոստանալ Ադրբեջանին օգնել վերադարձնել Արցախի շրջակա ազատագրված տարածքները, փոխարենը Ադրբեջանը պետք է մտնի ԵՏՄ կամ էլ այլ պայմանների ենթարկվի։ Վլադիմիր Պուտինը, Հայաստանը բռնակցելով ԵՏՄ-ին,  հավանաբար ցանկանում է ԵՏՄ կազմում տեսնել նաև Ադրբեջանին, և դա կարող է արվել ՀՀ շահերի հաշվին։ Օրերս այս թեզի օգտին խոսեց Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովի այն հայտարարությունը, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է գան այնպիսի կոմպրոմիսի, որի ֆորմատը կլինի հետևյալը՝ Հայաստանը վերադարձնում է Ադրբեջանին Արցախի շուրջ գտնվող ադրբեջանական տարածքները՝ շրջափակումից դուրս գալու և տնտեսական համագործակցություն սկսելու դիմաց: Թե ինչպե՞ս այս տարի կզարգանան իրադարձությունները հայ-ադրբեջանական հարաբերություններոմ, դեռ պարզ չէ, բայց ակհայտ է որ 2015 թվականը լինելու է բարդ տարի արտաքին սպառնալիքներին դիմակայելու առումով։ Արմեն Վարդանյան  Orer.amվերլուծաբան
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards