Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կյանքի մասին շրջանառվում են բազմաթիվ լուրեր ու լեգենդներ: Մոտ կես տարի է անցել այն պահից, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց իր կնոջից ամուսնալուծվելու մասին` մինչ օրս համալրելով աստղային ամուրիների ցուցակը, գրում է Orer.am-ը՝ հղում կատարելով kleo.ru-ին:
Սակայն վերջերս Պետդումայի պատգամավոր, ՌԴ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը բացել է մի «գաղտնիք»՝ պատմելով լրագրողներին Պուտինի երկրորդ կնոջ մասին: Ինչպես հայտնի է, Կոբզոնը բավական մտերիմ է Պուտինի հետ:
Ինչպես «Սոբեսեդնիկի» հետ զրույցում ասել է երգիչը, երբ իր ծանոթ արտասահմանցիները հարցնում են, թե ե՞րբ է վերջապես ամուսնանալու ՌԴ նախագահը, ինքը պատասխանում է. «Նա արդեն վաղուց է երկրորդ անգամ ամուսնացած: Այո՛, նա Ռուսաստանի հետ է ամուսնացած: Ի՞նչ անես, որ նրա համար Ռուսաստանից բացի ոչ ոք գոյություն չունի»:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն ու Լյուդմիլա Պուտինան հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին 2013թ. հունիսին՝ համատեղ կյանքի մոտ 30 տարիներից հետո: