Վերջերս Մըրայա Քերիին ճանաչվեց վերջին 50 տարիների ամենահաջողակ երգչուհին ու դա շնորհիվ ոսկե ձայնի ու պլատինե ալբոմների, բազմաթիվ «Գրեմմիների» ու վոկալային տաղանդի: Ցավոք, ընտանեկան կյանքում «ամենահաջողակ կին» անվանակարգին երգչուհին այդպես էլ չկարողացավ արժանանալ կատակերգակ ու ռեփեր Նիք Քեննոնի հետ 6 տարվա ամուսնությունից հետո, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով viva.ua-ին:
Փաստացի, ամերիկյան մամուլում դեռ 2014թ. գարնանը սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ 44-ամյա երգչուհու ու 33-ամյա երգչի կյանքում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ: Սակայն աստղերը չէին մեկնաբանում լուրերն ու շարունակում էին սոցցանցերի իրենց էջերում տեղադրել համատեղ լուսանկարներ:
Ամեն ինչ արմատապես փոխվեց այն բանից հետո, երբ ռադիոեթերներից մեկի ժամանակ Քեննոնը պատասխանեց սադրիչ հարցի, թե քանի հայտնի աղջիկների հետ է նախկինում ունեցել սեքսուալ հարաբերություններ: «Դուք ծիծաղո՞ւմ եք: Սա Լոս Անջելեսն է, որտեղ բոլորը միայն գնում են երեկույթների ու սեքսով զբաղվում դերասանուհիների, երգչուհիների ու մոդելների հետ: Ես կարող եմ անվանել նվազագույնը 5 աստղի, որոնց հետ ունեցել եմ ինտիմ հարաբերություններ՝ Նիկոլ Շերզինգեր, Քրիստինա Միլիան, Սելիտա Իբենքս, Քին Քարդաշյան և իհարկե, իմ կինը՝ Մըրայա Քերին»:
Ինչպես հետագայում լրագրողներին հայտնի դարձեավ, Մըրայան զայրույթից իրեն կորցրել էր՝ լսելով ամուսնու այդ խոստովանությունը: Սկանդալից հետո երգչուհին ամուսնուն դուրս էր արել տանից: Սակայն ենթադրել, թե միայն մեկ արտահայտությունը կարող է դառնալ 6-ամյա ամուսնալուծության պատճառ, միամտություն է:
Նիքի ընկերները կարծում են, որ Մըրայան ամուսնական կյանքում իրեն այնքան էլ լավ կողմերից չի դրսևորել՝ ցանկացել է բոլորին ու ամեն ինչ ղեկավարել, մշտապես խանդել է ամուսնուն:
Դեռ 2014թ. սկզբին երգչուհին վարձել էր մի քանի թիկնապահի՝ իր ամուսնուն հետևելու, այլ ոչ թե նրան պաշտպանելու համար: Մըրայան մտավաախություն ուներ, որ իր ամուսինը կարող է այլ կանանց հետ հանդիպել իր թիկունքի հետևում: Նա չէր վստահում ամուսնուն, հատկապես, երբ նա գնում էր երեկույթների ու ալկոհոլ էր օգտագործում:
Այն բանից հետո, երբ ռեփերն իմացել էր կնոջ իսկական նպատակների մասին, կատաղել էր: Մըրայայի ու Նիքի միջև կոնֆլիկտի պատճառներից մեկը կարող էր լինել նաև երգչուհու՝ նորից չմայրանալու ցանկությունը: Դեռ մեկ տարի առաջ նա հարցազրույններից մեկում կտրականապես հայտարարել էր, թե չի մտածում ընտանիքի համալրման մասին:
Իսկ մինչ Քեննոնի սկանդալային ռադիոհարցազրույցը, արևմտյան մամուլում տեղեկություններ հայտնվեցին նրա բազմաթիվ դավաճանությունների մասին։