Արտաքինը պլաստիկ վիրահատության միջոցով փոխել թուլության նշա՞ ն է, թե՞ համարձակություն: Այդ վիրահատությունները թո՞ւյլ են տալիս մարդկանց դառնալ երջանիկ ու ինքնավստահ: Ռենե Զելվեգերի հետ վերջերս տեղի ունեցած փոխակերպումներից հետո Հոլիվուդը ակտիվորեն քննարկում է այդ հարցը, գրում է Orer.am-ը՝ հղում կատարելով viva.ua-ին:
Վերջերս տեղի ունեցած Women in Hollywood արարողության ժամանակ 45-ամյա Ռենեն հայտնվեց հայտնի դիզայների կիպ զգեսոտվ, շքեղ ոսկեհեր մազերով, փայլուն արտաքինով, սակայն հյուրերի մեծ մասը տարակուսանքի մեջ հայտնվեց: Լուսանկարիչների առաջ կարծես այլ մարդ լիներ՝ դեմքի օտար արտահայտությամբ: Եթե հարցին մոտենանք օբյեկտիվորեն, ապա Ռենեի նոր դիմագծերը ավելի ճիշտ էին, սակայն դրա հետ միասին նա կարծես անծանոթ լիներ:
Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ մինչ արարողությունը Զելվեգերը մի քանի պլաստիկ վիրահատության էր ենթարկվել ու ակնհայտորեն չարաշահել բոտոքսը: Դերասանուհին պնդում է, որ ոչ մի վիրահատություն չի արել, այլ փոխել է կենսակերպը:
53-ամյա Դերիլ Հաննան այն աստղերից է, որոնք հոգեբանական դրդապատճառներով են դիմել վիրաբույժներին: Նա երիտասարդ հասակում կատարել է աչքերի, քթի կորեկցիա, ձգել դեմքի մաշկը: Դերիլին թվում էր, թե միայն այդկերպ կարող է մնալ պահանջված դերասանուհի: Ժամանակն արեց իր գործը ու այսօր առավել քան անկհայտ են վիրահատական միջամտությունները:
Քորթնի Լավը դիմեց վիրաբույժի օգնությանը կնճիռների հայտնվելուն զուգահեռ: Այսինքն՝ բավականին վաղ: Դերասանուհին մեծացրել է կուրծքը, ազատվել ավելորդ ճարպերից, թառամած մաշկից, փոխել շուրթերի ձևը:
62-ամյա Միկի Ռուրկը առաջին անգամ հայտնվեց վիրահատարանում, երբ բռնցքամարտից հետո կոտրվեց քիթն ու այտոսկրը: Տարիներ անց արդեն հոլիվուդյան հայտնի դերասանի դեմքը, ով տարվել էր ալկոհոլով, սկսեց փախվել: Երբ նա 10 տարի հետո վերադարձավ շոու-բիզնես, նրան հնարավոր չէր ճանաչել՝ այտուցված դեմք, ծռված քիթ:
Երկար ժամանակ դերասան Սիլվեստր Ստալոն չէր հայտարարում վիրաբույժների նկատմամբ ունեցած իր սիրո մասին: Տարիքի հետ 68-ամյա դերասանի դեմքը սկսեց բացահայտել նրա կիրքը պլաստիկ վիրահատությունների նկատմամբ: Դերասանը նախընտրում էր բոտոքս, մաշկի ձգումներ, ապա դիմեց ռինոպլաստիկայի, փոխեց հոնքեր ու շուրթերի ձևը:
Մելանի Գրիֆիթը պայքարում էր ալկոհոլից, թմրանյութերից ունեցած կախվածության դեմ ավելի քան 20 տարի: Նրա կախվածությունների թվում է նաև պլաստիկ վիրաբուժությունը:
Դոնաթելլա Վերսաչեն պլաստիկ վիրաբուժության հանդեպ թուլություն ունի: Միայն ռինոպլաստիկայի նա դիմել է մոտ 10 անգամ: Բացի դրանից՝ նա տարված է տարբեր երիտասարդացնող ներարկումներով, անվերջ փոխում է շուրթերի ձևը ու կրծքի տեսքը: