Yerevan, 23.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Գյումրիում սարսափ է տիրում․ մենք փակվել ենք մեր տներում ու չգիտենք, թե ինչ անենք»․ քաղաքացի

Այսօր՝ հունվարի 12-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը ցնցել է բոլորին: Մյասնիկյան 188 տանը սպանվել է մի ողջ ընտանիք: Ըստ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տեղեկատվության` դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կասկածյալը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին /ծննդյան թիվը ճշտվում է/: Հիշեցնենք, որ վեց ամսեկան փոքրիկը, ում ոստիկանները գտել էին մոր գրկում, նույնպես անմասն չէր մնացել հարվածներից: Հրաշքով ողջ մնացած երեխան տեղափոխվել է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, վիրահատությունն անցել է բարեհաջող, սակայն բժիշկները փոքրիկի վիճակը գնահատում են ծանր: Նշենք, որ դեպքի վայրում հայտնաբերվել են զինվորականի կոշիկներ, ԱԿ 74 ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի պարկուճներ և մեկ պահունակ` փամփուշտներով։ Ընտանիքի 6 անդամի սպանության մեջ կասկածվողը ռուս զինվորական Պերմյակով Վալերի Պավլովիչն է, ով մինչ այս պահը չի հայտնաբերվել: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ դեպքի առթիվ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ, որը ղեկավարում է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Իսկ թե ի՞նչ մթնոլորտ է տիրում այս պահին Գյումրիում, Orer.am-ը ճշտեց Գյումրիի քաղաքացի, 25-ամյա Աստղիկ Հովսեփյանից. «Առավոտյան ժամը 11-ի կողմերն իմացա դեպքի մասին, աշխատանքի էի։ Զանգահարեցին եւ ասացին, որ զգույշ լինենք, քանի որ նման դեպք է եղել, իսկ սպանություն կատարած անձին չեն գտել: Այս պահին Գյումրիում սարսափ է տիրում, մարդիկ չգիտեն, թե ինչ անեն։ Փակվել ենք տներում ու վախենում ենք, որ դուրս գանք: Իմ բարեկամներն ու հարազատները, ովքեր փոքր երեխաներ ունեին, գնացել մանկապարտեզներից անմիջապես տուն են բերել նրանց: Փողոցներն ամբողջությամբ ողողված են ոստիկաններով, ասում են սպանողին չեն գտել: Չգիտեմ, թե ինչ ասեմ, բոլորս շոկի մեջ ենք: 99 թվին նման դեպք էլի է եղել, անողն էլի ռուսներ են եղել, բայց դրանք խմած էին, հիմա չգիտենք, թե ինչ մտածենք, կարող է սրանք էլ են խմած, զինված, չգիտենք՝ տնից դուրս գալը շատ վտանգավոր է, թե՝ ոչ: Ասում են, որ ընտանիքին սպանողի հետ էլի մարդ է եղել, մենք հստակ բան չգիտենք, ով ինչ նորություն իմանումա իրար զանգում ասում ենք»: Իսկ Գյումրիում սպասվող հանրահավաքի մասին տեղեկությունների վերաբերյալ Աստղիկը նշեց. «Առաջին անգամն եմ լսում այդ մասին։ Ճիշտն ասած, ես հինգի կողմերը կենտրոնական հրապարակի մոտով անցել եմ ու հանրահավաք չեմ նկատել, մարդիկ վախենում են անգամ տանից դուրս գալ, ի՞նչ հանրահավաք»: Նշենք, որ Սերժ Սարգսյանն այսօր Գյումրիում տեղի ունեցած հանցագործության կապակցությամբ հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու եւ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարեւորությունը: Հայաստանում տեղակայված ռուսական զինվորական բազայի հրամանատարությունը լիարժեքորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ եւ գործուն օժանդակություն ցուցաբերում գործի քննությանը: Սոսե Չանդոյան
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts