Սա Հայաստանի ամենամեծ ջրամբարն է և ստրատեգիական է, թե՛ իր աշխարհագրական դիրքով, թե՛ իր բազմակողմանի շատ կարևոր դերով:Սպանդարյան Ջրամբարը շատ խոցելի է` ելնելով իր աշխարհագրական դիրքից: Իր շուրջբոլորը շահագործվում են հանքերը, որոնց հանքաքարից մնացած թունավոր թափոնները տարածվում են նաև այստեղ: Բացի այդ, երբ սարը պայթեցնում են, քամիների միջոցով ծանր մետաղներով հարուստ քարեփոշին նույնպես լցվում է այստեղ` Սպանդարյան Ջրամբար՝ թունավորելով համեմատաբար մաքուր ջուրը: Ծանր մետաղները շատ վտանգավոր են մարդու և իր շրջակա միջավայրի համար, դրանք առաջացնում են անդառնալի հետևանքներ, մտնում օրգանիզմ և մնում այնտեղ: Կա «ցիանիդ» կոչվող KNO3՝ մահացու քիմիական նյութ: Այն կաթիլներով են օգտագործում բնական գազին բույր տալու համար: Ցիանիդը հանքարթյունաբերությունում օգտագործվում է հանքանյութը կորզելու համար, արդեն չպետքական մնացորդ նյութերը` թափոնները, տեղ են գտնում պոչամբարում, որտեղից էլ հոսում և խառնվում է մաքուր ջրերի հետ, ներծծվում հողի մեջ... Սպանդարյանի դերերից կարևորագունն էլ Սևանի մատակարարում է, որն իր հերթին նպաստում է Հայաստանի անապատ չդառնալուն:
Սպանդարյան Ջրամբար Սյունիք * 25կմ Վայոց Ձորից կլիման` քամոտ