Գործատուները իրավունք ունեն աշխատանքային գործունեության ներգրավել 2015թ. հունվարի 2-ից ԵՏՄ-ի անդամ դարձած Հայաստանի քաղաքացիների, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով RIA Novosti-ին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային իրավունքները փաստացի հավասարեցվել են Ռուսաստանի քաղաքացիների աշխատանքային իրավունքներին: Այս մասին տեղեկացնում Ռուսաստանի կառավարությունից:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միությանը միանալու համաձայնագիրն ստորագրել էր 2014թ. հոկտեմբեր ամսին:
Այսպես, Ռուսաստանում գործատուները իրավասու են աշխատանքի վերցնել Հայաստանի քաղաքացիներին՝ առանց մտահոգվելու ազգային աշխատաշուկայի պաշտպանությամբ, գործակալությանը հայտնել են ՌԴ կառավարությունից: Ընդ որում՝ Հայաստանի քաղաքացիներից այլևս չի պահանջվի ՌԴ-ում աշխատանքային գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ թույլտվություն:Բացի այդ՝ Ռուսաստանում կճանաչվեն Հայաստանի կողմից տրված կրթությանն առնչվող փաստաթղթերը:
Նշվում է նաև, որ ՌԴ արտասահմանյան անձնագրերով մուտք գործած քաղաքացիները կազատվեն միգրացիոն քարտեզ լրացնելու անհրաժեշտությունից, եթե ՌԴ-ում նրանց գտնվելու ժամկետը չի գերազանցելու 30 օրը:
ՌԴ նախարարության կաբինետում նաև բացատրել են, որ ՌԴ-ում աշխատողների սոցիալական ապահովումը (բացի կենսաթոշակայինից) իրականացվելու է այն պայմաններով ու կարգով, ինչ ՌԴ քաղաքացիներինը: