«Մոխրագույնի 50 երանգները» սկանդալային ֆիլմի հեղինակները դարձյալ փորձում են թեժացնել ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունը, որի համաշխարհային պրեմիերան նախատեսված է փետրվարի 11-ին, գրում է Orer.am-ը՝ վկայակոչելով spletnik.ru-ին:
Այսպես, ֆիլմի նոր թրեյլերի պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ: Արարողության հյուրեր են դարձել ֆիլմի հերոսներին մարմնավորող դերասաններ Ջեյմի Դորնանն ու Դակոտա Ջոնսոնը: Հիշեցնենք, որ ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնի «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ դրաման (Fifty Shades of Grey) կբացի Բեռլինի կինոփառատոնը: