Ամառը մեզ պակասում է ձյունը, իսկ ձմռանը՝ ամառային տաքություն ու արև. այսպիսին է մարդկային բնույթը, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով bigpicture.ru-ին:
Սակայն կան մարդիկ, որոնք պաշտում են ցուրտն ու սառնամանիքը ու անսովոր էքստրեմալ հանգիստը, որին կարելի է վստահաբար դասել սառցե հյուրանոցում գիշեր անցկացնելը: Քնել սառցե անկողնում վերնահագուստով, քնապարկում՝ գլխին քաշելով գլխարկ ու թաթմաններով, հավատացեք, որ քչերը կարող են դիմանալ նման փորձությանը: Եթե դուք հիացած եք այդ գաղափարից, ուրեմն վերոնշյալը ձեզ համար է: Ներկայացնենք աշխարհի 8 ամենազարմանալի սառցե հյուրանոցները :
Icehotel-ը Յուկասյարվիում, Շվեդիա1. Սա աշխարհում առաջին սառցե հյուրանոցն է, որ կառուցվել է Յուկասյարվի տեղանքում՝ Հյուսիսային բևեռային շրջանից ընդամենը 200 կմ հեռավորության վրա
2. Սառցե հյուրանոցը ունի 5500 կմ մակերես3. Հյուրանոցում բառացիորեն ամեն ինչ սառույցից է՝ պատերը, անկողինը, բազմոցները, անգամ բաժակները4. Հյուրանոցը գործում է դեկտեմբերից ապրիլ ընկած հատվածում: Այն ամեն տարի այցելում է մոտ 50 հազար զբոսաշրջիկ
Kakslauttanen Arctic Resort, Սաարիսելկյա, Ֆինլանդիա
5. Հյուրանոցը գտնվում է Լապլանդիայում, Հյուսիսային բևեռային շրջանից ընդամենը 250 կմ հեռավորության վրա6. Հյուրատներ7. Հյուսիսափայլով կարելի է հիանալ հենց անկողնում
Հյուրանոց Դե-Գլաս, Քվեբեկ, Կանադա 8. Հյուսիսային Ամերիկայի միակ շքեղ սառցե հյուրանոցը
9.Ամեն տարի հյուրանոցը նորից նախագծում են ու ձևափոխում10.Հյուրանոցի 44 համարներում կան սառցե մահճակալներ11.Հյուրանոցում կա անգամ հարսանեկան մատուռ
The Balea Ice Hotel Cîrţişoara-ում, Ռումինիա
12. Այս սառցե հյուրանոցն իր տեսակի մեջ միակն է Արևելյան Եվրոպայում13.Balea Ice Hotel-ը գտնվում է Կարպատներում՝ Բեյլ լճի ափին:14.Բացի հյուրանոցից՝ այնտեղ կա նաև սառցե ռեստորան, սառցե բար ու սառցե եկեղեցի
Alpeniglu Igloo Village-ը Տալե քաղաքում, Ավստրիա
15.Այս ոչ մեծ գյուղը գտնվում է Կիտցբյուել զբոսավայրում16.Այնտեղ կարելի է գնալ ու կանգ առնել սառցե հյուղակներից մեկում17.Իսկական ձյունե թագավորություն
The Sorrisniva Igloo Hotel-ը Ալտայում, Նորվեգիա
18. Հյուրանոցն ունի 2000 քմ մակերես19.Տաքացվող քնապարկերը ու սաունան թույլ չեն տա մրսել20. The Aurora Ice Museum Ֆերբենքս, Ալյասկա21. Սառցե հյուրանոցը կառուցվել է Chena Hot Springs Resort-ում 2003-ին ու տաքերն ընկնելուն պես հալվեց:Դրա համար հյուրանոցի տեղում կառուցվեց սառցե Aurora թանգարանը:22. The SnowVillage Snow Hotel-ը Կիտիլյայում, Ֆինլանդիա24.Սառցե գյուղը՝ Snow Village-ը ամեն տարի փոխում է տեսքն ու չափերը25.Եթե չեք սիրում քնել սառույցին, կան ավելի ավանդական համարներ