Պատմական հայտնի դեմքերի դիմագծերի վերականգնումը կմախքի միջոցով կամ կերպարի անթրոպոլոգիական վերականգնումը կրանիոլոգիական հիման վրա մարդաբանների սիրած զբաղմունքն է, գրում է Orer.am-ը՝ վկայակոչելով bigpicture.ru-ին:
Բոլորովին վերջերս գիտնականները հանրությանը ներկայացրին Թութանհամոնի արտաքին տեսքի իրենց նոր տեսլականը: Արդյունքների համապատասխանության աստիճանի մասին դատել՝ ըստ հերոսների վերականգնված իրական կերպարի, իհարկե, դժվար է:
Երբեմն վերականգնված օբյեկտներն այնպիսի տեսք չեն ունենում, ինչպիսին ներկայացվում էին նախկինում: Սակայն դրանց նայելը միշտ հետաքրքիր է:
1.Բացառված չէ, որ այսպիսի տեսք է ունեցել հայտնի Նեֆերտիտին՝ Թութանհամոն փարավոնի մայրը2. Բրիտանացի գիտնականները վիրտուալ աուտոպսիայի օգնությամբ վերստեղծել են Նոր թագավորության 18-րդ դինաստիայի փարավոն Թութանհամոնի արտաքին տեսքը, որը իշխել է Եգիպտոսում Ք.ծ.ա. 1332-1323թթ.3.Պողոս առաքյալը՝ քրիստոնեության հիմնադիրներից ու առաքյալներից մեկը 4. Ռիչարդ III արքան, որի արտաքինը վերականգնվել է 2012թ. Լեստերում հայտնաբերված աճյունից5. Միջնադարյան գիտնական Նիկոլայ Կոպեռնիկոսի աճյունը հայտնաբերվել էր ժամանակակից Լեհաստանի Ֆրոմբորկա տաճարում 2005թ.:6.2008թ. շոտլանդացի մարդաբան Քերոլայն Ուիլկինսոնը վերականգնեց 18-րդ դարի գերմանացի մեծագույն կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի արտաքինը 7.Ուիլյամ Շեքսպիրի դեմքի վերականգնումը կատարվել է նրա մահվան դիմակի օգնությամբ 8.2007թ. Բոլոնիայի համալսարանի իտալացի գիտնականները վերականգնեցին 13-14-րդ դարերի իտալացի հանճարեղ պոետ Դանթե Ալիգերիի արտաքին տեսքը9. Հնարավոր է՝ նման տեսք է ունեցել Ֆրանսիայի արքա Հենրիխ 4-րդը՝ հուգենոտների առաջնորդը, որը սպանվեց կաթոլիկների կողմից 1610թ.:10. 2009թ. Վերականգնվել է Արսինոն 4-րդի արտաքինը՝ Կլեոպատրա թագուհու փոքր քրոջ ու զոհի տեսքը:11.Սուրբ Նիկոլայի արտաքինը վերականգնվել է անատոմիայի իտալացի պրոֆեսորի տվյալների հիման վրա, որոնց ստացվել էին 1950-ականներին Բարի քաղաքում Սուրբ Նիկոլայի բազիլիկում վերականգնողական աշխատանքների ժամանակ: