Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց և պահանջում էին գործողություններ ձեռնարկել, որպեսզի Գյումրիում սպանդ կազմակերպած ռուս զինվորական Վալերի Պերմյակովը Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնվի:
Այդ պահին նախագահական նստավայրում էր գտնվում ՀՀ գլխավոր Դատախազ Գևորգ Կոստանյանը, ով վաղը ժամը 10-00-ին կգնա Գյոււմրի և կներկայացնի ամբողջ ընթացակարգը:
«Ես ուզում եմ նաև դիմել գյումրեցիներին և ողջ ժողովրդին. այս ոճրագործությունը ողջ ժողովրդի խնդիրն է, և բոլորիս նպատակը նույնն է, որպեսզի հանցագործը պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ: Ես վստահեցնում եմ, որ այդ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում, և մենք բոլորս կտեսնենք ու հնարավորություն կունենանք հետևելու թե’ ամբողջ ընթացակարգին, և թե’ պատասխանատվության ենթարկելու ամբողջ գործընթացը: Միաժամանակ, որևէ բան Հայաստանը երբեք որևէ մեկին չի զիջում, և վաղը ականատես կլինենք բոլորս ՀՀ իրավապահ մարմինների ակտիվ գործունեության իրականացմանը: ՀՀ-ն ՀՀ քաղաքացու դեմ ոտնձգություն իրականացված ցանկացած անձին հետևողականորեն ձեռնամուխ է լինելու պատասխանատվության ենթարկելու»,- ասաց Կոստանյանը։