Իտալական լեգենդար Valentino նորաձևության տունը ներկայացրել է իր միջսեզոնային հավաքածուն, տեղեկացնում է Orer.am-ը՝ հղում կատարելով Vogue-ին:
Ապրանքանիշի կրեատիվ տնօրեններ Մարիա Գրացիա Կյուրի ու Պիեռ Պաոլո Պիչչոլիի «Խաղաղություն, սեր ու ներդաշնակություն» խորագրով Pre-Fall 2015 հավաքածուն աչքի է ընկնում նրբագեղությամբ: Դիզայներները հանրության դատին են ներկայացրել 97 կերպար, որոնք ստեղծելիս իրենք ոգեշնչվել են Սանդրո Բոտիչելլիի «Գարուն» կտավից: