Միխայիլ Պրոխորովը գլխավորել է Ռուսաստանի ամենաճանաչված գործարարների վարկանշային աղյուսակը, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով «Վեդոմոստիին»:
Վարկանշային աղյուսակը կազմել է Superjob.ru պորտալը «Վեդոմոստիի» պատվերով: Վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է հայտնվել Ռոման Աբրամովիչը, ոը պահպանում է դիրքերը վարկանշային աղյուսակում 2013-ից: «Բրոնզը» բաժին է ընկել Ալիշեր Ուսմանովին, չորրորդ տեղում է «Մագնիտ» ցանցի սեփականատեր Սերգեյ Գալիցկին, իսկ թոփ հնգյակը եզրափակում է ՅՈՒԿՕՍ-ի հիմնադիր Միխայիլ Խոդորկովսկին:
Հատկանշական է, որ հարցվածների 34 տոկոսը հայտարարել է, որ համակրանք չի զգում ռուս ոչ մի գործարարի նկատմամբ (համեմատության համար նշենք, որ անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 27 տոկոս):
Միխայիլ Պրոխորով
Մինչ այդ, 2014թ. դեկտեմբերին ռուս միլիարդատերերը կորցրել են մոտ 10 մլրդ դոլար` Ռուսաստանում ստեղծված տնտեսական անբարենպաստ պայմանների ու ռուբլու դևալվացիայի պատճառով:
Օրինակ՝ Ալիշեր Ուսմանովի ֆինանսական կորուստները կազմել է 809 մլն դոլար, միևնույն ժամանակ, Ռոման Աբրամովիչը զրկվել է ընդամենը 450 մլն դոլարից:
Ալիշեր ՈւսմանովՌոման Աբրոմովիչ և Դարյա Ժուկովա