Երգչուհի Բեյոնսեն հանրությանն է ներկայացրել «տնային տեսանյութ», հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով viva.ua-ին:
Հայտնի երգչուհի Բեյոնսեն բավական հաճախ է իր երկրպագուներին ուրախացնում լուսանկարներով, որոնք արված են տնային անկաշկանդ միջավայրում կամ ընտանեկան հանգստի ժամանակ:
Սակայն տեսանյութը, որտեղ երգչուհին կատարում է զանազան պարեր, իսկական հիացմունք է առաջացրել Բեյոնսեի երկրպագուների շրջանում:
Տարբեր զգացումները, անկեղծ ուրախությունը՝ համեմված ճկուն շարժումների հետ, ստիպում են ժպտալ Բեյոնսեի հետ միասին ու անգամ պարել: