Այն ժամանակ, երբ բազմաթիվ հայտնիներ դեպի ճանաչում տանող իրենց ուղին սկսել են հարթել մեծագույն դժվարությամբ, ոմանց հաջողվել է ծնվել հարուստ ծնողների ընտանիքում: Նրանց թվում են Լանա Դել Ռեյը, Մայլի Սայրուսն ու այլք, գրում է Orer.am-ը՝ հղում կատարելով viva.ua-ին:1. Լանա Դել Ռեյ
Երգչուհի Լանա Դել Ռեյի հայրը՝ Ռոբ Գրանտը եղել է մի քանի էլեկտրոնային ԶԼՄ-ների նախագահն ու գլխավոր տնօրենը: Անձամբ երգչուհին հաճախել է շատ թանկ մասնավոր դպրոց, որտեղ ուսուցումն արժեր տարեկան 40 հազար դոլար:
2. Ադամ Լևին
Ադամը հաջող երաժշտական կարիերա կառուցեց Maroon 5 բրենդում, նա հանդիսանում է հագուստի սեփական շարքի դիզայներ Kmart-ի համար ու ունի սեփական ուժերով ստեղծված բույր: Սակայն նա լավ մեկնարկ ստացավ որպես Ֆրեդ Լևինի որդի: Երգչի հայրը M. Fredric հագուստի ցանցի հիմնադիրն է:
3. Մայլի Սայրուս
Երբ 1992թ. նոյեմբերին ծնվեց Մայլին, նրա հոր Achy Breaky Heart հիթը №1–ն էր երկրի վարկանիշում ու №4 հիթը Billboard Hot 100-ի վարկանշային աղյուսակում: Եթե Մայլին իր տրամադրության տակ չունենար Բիլլի Ռեյի խնայողությունները (նրա կապիտալը կազմում է 50 մլն դոլար), ապա հնարավոր է` նա չունենար սեփական կարիերան կառուցելու հնարավորություն:
4. Էդ Շիրան
Թեև հստակ տվյալներ չկան Շիրանի ընտանիքի կարողության մասին, սակայն ակնհայտ է, որ նա մեծացել է ապահով ընտանիքում: Նրա ծնողները հայտնի ու հաջողակ նկարիչներ են:
5. Psy
Կորեացի հայտնի երգիչ Psy-ն ծագումով Սեուլի Gangnam շրջանից է: Իր հայտնի երգում նա պատմում է այդ վայրի մասին: Gangnam-ը Սեուլի ամենահայտնի հարուստ շրջաններից է: Psy-ի ընտանիքը բավական ապահովված է: Նրա հայրը DI կորպորացիայի գործադիր նախագահն է, իսկ մայրը՝ հայտնի ռեստորանատեր: