ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը այսօր ուղերձով դիմել է Հայաստանի ժողովրդին.
«Ես դիմում եմ Հայաստանի Հանարպետության բոլոր քաղաքացիներին: Այսօր Գյումրիում տեղի ունեցավ Ավետիսյան ընտանիքի անդամների հուղարկավորությունը: Եվս մեկ անգամ ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել նորմալ մարդու բանականության մեջ որևէ կերպ չտեղավորվող այս հանցագործության անմեղ զոհերի հարազատներին և մտերիմներին: Նման գազանությունները չունեն արդարացում: Դրանք չունեն ոչ ազգություն, ոչ պետական պատկանելիություն: Դեսպանատան բոլոր աշխատակիցները կիսում են կորուստի ցավը եղբայրական հայ ժողովրդի հետ ու սգում նրա հետ միասին:
Վստահ եմ, որ հանցագործը կպատժվի օրենքի ողջ խստությամբ: Հայկական և ռուսաստանյան պատկան մարմինները միասին են վարում հետաքննությունը: Այն կլինի օբյեկտիվ ու համապարփակ: Ես դրանում չեմ կասկածում:
Ռուս-հայկական բազմադարյա բարեկամության պատմության մեջ եղել են դժվարին էջեր, բայց մենք միշտ հաղթահարել ենք առաջացած դժվարությունները միահամուռ ուժերով՝ աջակցելով մեկս մյուսին: Հավատում եմ, որ այդպես կլինի նաև հիմա»,- մասնավորապես ասել է Վոլինկինը: