ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' հունվարի 15-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.15 դրամով և կազմել 478.24 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.92 դրամով և կազմել 560.31 դրամ:
ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.11 դրամով' կազմելով 7.36 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է 1.28 դրամով և կազմել 726.73 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հունվարի 15-ին կազմել է 18 հազար 929.32 դրամ, արծաթի գինը՝ 261.31 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 121.46 դրամ: