Շիրակի մարզի դատախազության դիմաց հավաքված ցուցարարները չեն հեռանում: Նրանք պահանջում են Պերմյակովին հանձնել հայ իրավապահներին:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երկրորդ անգամ դուրս եկավ հավաքվածների հետ հանդիպելու: Մինչ նա զրուցում էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյկանի հետ, քաղաքացիներից մեկն ինչ-որ առարկայով հարվածեց գլխավոր դատախազին: Դեպքից հետո Գևորգ Կոստանյանը մտավ Դատախազության շենք: