Այս պահին Գյումրիում ծայրահեղ լարված իրավիճակ է:
Դատախազության շենքի մոտից ցուցարարները ավտոերթով շարժվեցին դեպի ՌԴ հյուպատոսարան: Սակայն ոստիկանությունը պատ կազմեց և թույլ չէր տալիս քաղաքացիներին տեղաշարժվել: Քաղաքացիները փորձում են ճեղքել ոստիկանական պատը, քարերով հարվածում են ոստիկաններին։ Ոստիկանները շարժվում են ցուցարարների ուղղությամբ՝ փորձելով հեռացնել հյուպատոսության ճանապարհից:
Տեղեկություններ կան նաև այն մասին, որ վիրավորներ և բերման ենթարկվածներ կան: