«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանը ներքին հրահանգ է տվել պարտադիրը կիրառե՞լ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով այս օրերին մասնավոր շատ ընկերությունների ղեկավարներ ստիպում են աշխատակիցներին պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ընտրելու համաձայնագիր ստորագրել: Հիմնական ահազանգերը եկել են բանկերից, որտեղ պատճառաբանել են, թե վարչապետը ներքին հրահանգ է տվել պարտադիրը կիրառել:
Օրերս ՀՀԿ նիստին շտապող ՀՀ վարչապետից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է նման հրահանգ տվել: Սակայն նա կտրուկ հերքեց լուրը՝ ասելով, թե իր անունից որևէ մեկն իրավունք չունի նման հրահանգի մասին խոսել. «Քաղաքացիներն ազատ են ֆոնդեր ընտրելու կամ չընտրելու հարցում, պարտադիր ոչինչ չկա»:
Շարունակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: