Գյումրիում լարված իրավիճակը շարունակվում է: «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փորձում էր քաղաքացիներին հանդարտեցնել և խնդրում էր բախումների չգնալ ոստիկանության հետ` վախենալով նոր Մարտի 1-ից:
Պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ևս զրուցեց հավաքվածների հետ և խնդրեց քաղաքացիներին վերադառնալ Դատախազության շենքի մոտ: Խնդրեց նաև՝ ոստիկանության հետ արհեստական բախումներ չլստեղծեն.
«Եթե ինչ-որ մեկը ցանկանա ավելորդ խառնաշփոթ ստեղծի, եկեք միասին ծեծենք: Բերենք հանգստացեք, երթանք, առաջ, ամեն մեկս գնանք մեր գործին,- ասաց պատգամավորը:
Վերջինս տեղեկացրեց նաև, որ ժողովրդի պահանջը բավարարվելու է, և դատախազի պայմանավորվածությունների արդյունքում երկու մարդ հանդիպելու են ոճրագործին` համոզվելու, որ Գյումրիում է:
Պերմյակովին այցելության կգնան պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Մարտուն Գրիգորյանը:
Ժողովուրդն այս պահին շարժվում է դեպի Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ: