Փոփ երգչուհի Մայլի Սայրուսը սկսել է շրջել շապիկով, որի վրա դաջված է եղել մարիխուանայի օրինականացման կարգախոս, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով viva.ua-ին:
Պապարացիները աստղին լուսանկարել էին, երբ նա հյուր էր գնում Հոլիվուդում իր ընկերուհուն: 21-ամյա երգչուհին կրել է կարճ շապիկ, որի վրա տեսանելի է եղել «Մարիխուանա, ժամանակն է փոխել օրենքը» գրությունը:
Սակայն նա պատահական չէ նման կերպ հայտնվել, քանի որ հենց այս տարի Կալիֆոռնիայում ԱՄՆ Դաշնային դատարանը պետք է որոշում կայացնի մարիխուանան վտանգավոր թմրանյութերի շարքին դասելու վերաբերյալ: