Մըրայա Քերին բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքել ու դարձել Լաս Վեգասի նոր դիվան, հայտնում է Orer.am-ը՝ հղում կատարելով viva.ua-ին:
Մըրայա Քերին բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքել: Ուրախալի լուրը երգչուհին հայտնել է Էլեն Դեջեներեսի հետ հարցազրույցում: «Ես առաջին անգամ կապրեմ Լաս Վեգասում՝ «Սիզարս-Փելեսում»: Դա առանձնահատուկ իրադրաձություն է ինձ համար»:
Մըրայան նաև հայտնել է, որ պատրաստվում է երկրպագուներին ուրախացնել նոր ալբոմով, որտեղ կներառվեն 18 հայտնի հիթեր:
Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այդ գործարքի համար երգչուհին կստանա 30 մլն դոլարը զգալի գերազանցող գումար: Հենց այդքան էր ստանում Բրիթնի Սփիրսը իր 2-ամյա պայմանագրի ու Planet Hollywood Resort & Casino-ում ապրելու համար: