Իրանի արևմուտքում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի արևմուտքում այսօր առավոտյան 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Մուրմուրի բնակավայրում, որը գտնվում է Իլամ նահանգում։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Նախորդ շաբաթ երկրի 2 արևմտյան նահանգներում՝ Իլամում և Քերմանշահում, գրանցվել է ավելի քան 500 ստորգետնյա ցնցում։
Ամենաուժեղ ցնցումը՝ 6.2 մագնիտուդ, գրանցվել է օգոստոսի 18-ին Իլամ նահանգում։ Այդ ժամանակ երկրաշարժը մեծ նյութական վնաս է հասցրել։ Քանդվել են ճանապարհներ, վնասվել էլեկտրահաղորդման գծեր, ջրատարներ: